Շեյխ Մանսուրը գնել է Անգլիայի ամենահին ֆուտբոլային գավաթը
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր, շեյխ Մանսուր բին Զայեդը (Աբու Դաբիի թագավորական ընտանիք) գնել է Անգլիայի ամենահին գավաթը, որը 1896-1910 թվականներին ստացել է Անգլիայի գավաթակիրը, հաղորդում է մանչեսթերյան ակումբի կայքը։
Գավաթը կցուցադրվի Մանչեսթերում գտնվող Ֆուտբոլի ազգային թանգարանում։ Գավաթը այդ թանգարանում էր 2005 թվականից, սակայն նախորդ սեփականատեր, «Վեստ Հեմի» համասեփականատեր Դեւիդ Գոլդը աճուրդում վաճառել էր 2020թ․ սեպտեմբերին։ Գնորդը հայտնի չէր, եւ կար մտավախություն, որը գավաթը դուրս կբերվի Անգլիայից։ Շեյխ Մանսուրը գավաթի համար վճարել է 1,03 միլիոն դոլար։
Այս գավաթը առաջինն է, որը նվաճել է «Մանչեսթեր Սիթին»՝ հաղթելով 1904թ․ Անգլիայի գավաթի խաղարկությունում։