«Բարսելոնայի» նախագահի թեկնածու․ Մեսին ապագայում անպայման պետք է լինի ակումբի ղեկավարությունում
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը ցանկանում է ընտրվելու դեպքում թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին առաջարկել ցմահ պայմանագիր։
«Չավին վստահ է, որ հիմա առաջնահերթային նպատակ է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին պահել թիմում։ Մենք պետք է ցմահ պայմանագիր կնքենք Մեսիի հետ։
Միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում նա անպայման պետք է լինի «Բարսելոնայում» ղեկավարությունում։ Մենք պարզապես չենք գիտակցում, թե ինչ է նշանակում կազմում ունենալ պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստին»,- Ֆոնտի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Մեսին 750 պաշտոնական հանդիպում է անցկացրել «Բարսելոնայում» եւ այդ ցուցանիշով զիջում է միայն Չավիին՝ 767 խաղ։