Ադրբեջանի քաղաքացիները կարող են այցելել Հայաստան՝ առանց մուտքի վիզայի․ ԱԳՆ-ի հրապարակած նոր ցանկը
168.am-ը գրում է.
Դեկտեմբերի 17-ին Արտաքին գործերի նախարարությունը թարմացրել է այն երկրների ցանկը, որոնց դեպքում փոխադարձության սկզբունքով ներքոհիշյալ պետությունների քաղաքացիները, նշված տեսակների վավեր անձնագրերի առկայության պարագայում, ազատվում են մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից։
Նշենք, որ Ադրբեջանը այս ցանկում է տարիներ շարունակ։