ԻՀՊԿ. Իրանը ձգտում է ամրապնդել պաշտպանական հնարավորությունները՝ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար
Իսլամական հանրապետությունը ձգտում է ամրապնդել պաշտպանական հնարավորությունները՝ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին՝ Պարսից ծոցի ափին գտնվող ստորգետնյա հրթիռային բազա կատարած այցի ժամանակ, հաղորդում է Mehr-ը:
«Մեր տրամաբանությունը տարածքային ամբողջականությունը, երկրի անկախությունը եւ իսլամական հեղափոխության նվաճումները պահպանելու մեջ է»,- ասել է նա: Իրանի պաշտպանունակության բարձրացումը թշնամու դավադրությունները ձախողելու միակ միջոցն է, ասել է նա:
«Այն, ինչ դուք տեսնում եք այսօր, ԻՀՊԿ ծովային հրթիռային համակարգերից մեկն է»,- նշել է նա՝ հավելելով, որ մեծ հեռահարության հրթիռները խիստ ճշգրիտ են, խիստ կործանարար եւ ունակ են դիմակայելու թշնամու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուրբաթ օրը Պարսից ծոցի ափին Հորմոզգան նահանգում ստորգետնյա հրթիռային բազա է ներկայացրել: