Միշել Օբաման կոչ է արել Դոնալդ Թրամփին ընդմիշտ զրկել սոցիալական ցանցերից օգտվելու հնարավորությունից
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման սոցիալական կայքերին կոչ է արել ընդմիշտ արգելափակել նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվները:
«Եկել է ժամանակը, որ Սիլիկոնյան հովտի ընկերությունները դադարեցնեն այս հրեշավոր վարքագծի թողտվությունը եւ առաջ գնան՝ մեկընդմիշտ արգելելով այս մարդու հասանելիությունն իրենց հարթակներին եւ կիրառելով այնպիսի քաղաքականություն, որը թույլ չի տա երկրի ղեկավարներին տեխնոլոգիաներն օգտագործել խռովություն հրահրելու համար»,- գրել է նա Twitter-ում:
Facebook-ը նախկինում հայտարարել էր, որ Թրամփի հաշիվները առնվազն եւս երկու շաբաթ արգելափակված կմնան: