Պլաստիկ վիրաբույժները մարդու ճակատին քիթ են աճեցրել
Չինացի պլաստիկ վիրաբույժներն իրականացրել են անսովոր վիրահատություն: Նրանք բառացիորեն աճեցրել են քիթ` իրենց հիվանդներից մեկի ճակատին:
Ինչպես պարզվել է, տղամարդը 2012թ ավտովթարի է ենթարկվել և վնասել է քիթը: Սխալ բուժման պատճառով վնասվել են քթի շրջանի հյուսվածքները, որոնք այլևս անհնար է եղել վերականգնել:
Տղամարդու կյանքը փրկելու համար բժիշկները որոշել են քիթն աճեցնել ճակատին, ինչը հաջողությամբ իրականացրել են:
«Կարծում եմ սա քթի համար ավելի հարմար տեղ է»,-ժպիտով ասել է վիրաբույժը: