Վաշինգտոնի քաղաքապետը Կապիտոլիում ներխուժողներին մեղադրել է ահաբեկչության մեջ
Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը ցուցարարների ներխուժումը ԱՄՆ Կոնգրես անվանել է ներքին ահաբեկչություն:
Ըստ նրա՝ ներկայիս նախագահը պետք է պատասխանատվության ենթարկվի: «Նա ուզում էր այն, ինչ երեկ տեղի ունեցավ», – ասել է Բրաուզերը:
Ավելի քան 60 մարդ բերման է ենթարկվել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար: Պարզվել է, որ նրանցից միայն մեկն է մայրաքաղաքի բնակիչ: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում ասել է քաղաքային ոստիկանության պետ Ռոբերտ Քոնտին: