Կապիտոլիումում ավելի քան 50 ոստիկան է վիրավորվել
Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում ավելի քան 50 ոստիկան վիրավորվել է, լուրջ վնասվածքներ ստացած մի քանի հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտարարել է Կապիտոլիումի (PC) ոստիկանության ղեկավար Սթիվեն Սունդը՝ գրում է ՌԻԱ Նովոստին:
«Այսօր Կապիտոլիումի վրա հարձակման արդյունքում վիրավորվել են ավելի քան 50 (ոստիկաններ) ԱՄՆ Ոստիկանական կորպուսից և ՈՔՎ-ից (ոստիկանության քաղաքային վարչություն): ԱՄՆ ՈԿ մի քանի սպաներ լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել են», – ասվում է հայտարարության մեջ: