Թրամփի Facebook-ի և Instagram-ի հաշիվներն արգելափակվել են մինչ նրա նախագահության ավարտը
Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ընկերությունը մինչ նախագահության ավարտը արգելափակում է գործող նախագահ Դոնալդ Թրամփի Facebook- ի և Instagram- ի հաշիվները:
Ցուկերբերգը հանրահավաքներն անվանել է «ցնցող իրադարձություններ», որոնք ցույց են տալիս, որ Թրամփը մտադիր է պաշտոնավարման մնացած ժամանակը օգտագործել իշխանության խաղաղ անցումը խաթարելու համար: Ավելին, նախագահն իր սոցիալական ցանցերը որպես հարթակ օգտագործել է «Կապիտոլիումի շենքում իր կողմնակիցների գործողությունները չդատապարտելու համար»:
Facebook-ի ղեկավարը կարծում է, որ Թրամփին այս ծառայություններից օգտվելը թույլ տալը չափազանց վտանգավոր է:
«Ուստի մենք երկարացնում ենք անորոշ ժամանակով նրա Facebook-ի և Instagram-ի հաշիվների արգելափակումը՝ լիազորությունների խաղաղ փոխանցումը ավարտելուց առնվազն երկու շաբաթ առաջ», – հավելել է Ցուկերբերգը: