Իրաքի դատարանը Սոլեյմանիի սպանության համար Թրամփին ձերբակալելու հրամանագիր է տվել
Բաղդադի քննչական դատարանի դատավորը, որին հանձնարարված էր հետաքննել Իրանի զինված ուժերի առաջնորդ Քասեմ Սոլեյմանիի և Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի սպանությունը, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին ձերբակալելու հրամանագիր է տվել: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» -ը:
Դիտավորյալ սպանության մեղադրանքով կալանքի հրաման է արձակվել, ինչի համար մահապատիժ է սպառնում:
Սոլեյմանին ու Ալ-Մուհանդիսը սպանվել էին հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մերձակայքում՝ Թրամփի հրամանով ԱՄՆ օդուժի հրթիռային հարվածի արդյունքում: