Եվրոպական 22 երկրներում հայտնաբերվել է կորոնավիրուսի մուտացիայի եթարկված տարբերակը
Եվրոպական 22 երկրներում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին:
«Ես հասկանում եմ SARS CoV-2 (VOC) անհանգստացնող տարբերակի հնարավոր ազդեցության հետ կապված մտահոգությունները», – ասել է Կլյուգեն:
Նա պարզաբանել է, որ այս շտամը ավելի արագ է տարածվում, չնայած նրա հարուցած հիվանդությունն էապես չի փոխվել: ԱՀԿ ներկայացուցչի խոսքով՝ կորոնավիրուսի մուտացված տարբերակը գրանցվել է բոլոր տարիքային կատեգորիաներում:
Նոր շտամը ժամանակի ընթացքում կարող է փոխարինել մյուսներին՝ հավելել է Կլյուգեն: