Շոյգուն Պուտինի՝ Սիրիա այցի նախապատրաստումը համեմատել է հոլիվուդյան թրիլերի հետ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ անցած տարվա հունվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դամասկոս կատարելիք այցի կազմակերպումը կարող է հիմք հանդիսանալ ուսումնական ձեռնարկի կամ «Հոլիվուդյանից էլ ոչ վատ թրիլեր» նկարահանելու համար:
Ինչպես նա պատմել է «Ռոսիա 1» հեռուստաընկերությանը «Առանց սխալվելու իրավունքի. Սուրբծննդյան այց Դամասկոս» ֆիլմում, Սիրիայի մայրաքաղաք մեկնելու որոշումը կայացրել է անձամբ Պուտինը` տարբեր ծառայությունների կողմից ՌՀ-ում հիմնական ռազմական փուլն ավարտելու հնարավորությունների ի հայտ գալու մասին զեկույցից հետո:
«Եթե նկարահանվի մանրամասն, ապա այն կարող է լինել, մի կողմից, շատ լավ դասագիրք և ձեռնարկ՝ առանց բացառության բոլոր ծառայությունների այսպիսի տեսակի աշխատանքների կազմակերպման համար … Մյուս կողմից, դա կլինի ավելի լավ թրիլլեր, քան ցանկացած հոլիվուդյան ֆիլմ», – նշել է պաշտպանության նախարարը: