Հենրիխ Մխիթարյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)
Հռոմի «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored-ի վարկածով ընդգրկվել է Իտալիայի առաջնության 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
«Կրոտոնեի» դեմ հաղթական խաղում (3:1) 31-ամյա Մխիթարյանն անվրեպ էր իրացրել 11 մետրանոց հարվածը, ինչպես նաև կատարել էր գոլային փոխանցում: Նա արժանացել է 8.1 գնահատականի:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հայաստանի հավաքականի ավագը մասնակցել է 16 խաղի և դարձել 8 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: Նա A Սերիայում ամենաշատ գոլային փոխանցում կատարած խաղացողն է այս մրցաշրջանում, ինչպես նաև «Ռոմայի» լավագույն ռմբարկուն է: