ԱՄՆ ռազմածովային նավատորմն իրականացնում է պարեկային ծառայություն Արկտիկայում՝ ռուսական ափերի մոտ
ԱՄՆ ռազմածովային նավատորմն իրականացնում է պարեկային ծառայություն Արկտիկայում՝ ռուսական ափերի մոտ: Այդ մասին հաղորդում է Breaking Defence-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Քենեն Բրեյթուեյթին:
Ինչպես ասել է նախարարը, Վաշինգտոնն առաջիկայում ստիպված կլինի Արկտիկայում գործել ավելի համառ, որպեսզի վիճարկի ռուսական, ինչպես նաեւ չինական պահանջները տարածաշրջանում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարը համեմատել է Արկտիկայում իրավիճակը Հարավ-Չինական ծովում իրադրության հետ, որտեղ ԱՄՆ-ն ունի տարաձայնություններ Չինաստանի հետ ծովային սահմանների եւ պատասխանատվության գոտիների կապակցությամբ: «Հյուսիսում ծովային ուղիները դառնում են նավարկելի, ԱՄՆ ռազմածովային ուժերը պատրաստվում են երաշխավորել մեր գործընկերներին ազատ նավարկություն»,-հայտարարել է նա, հաղորդում է ՌԲԿ-ն:
Նախարարն անվանել է տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավոր առավելությունը, որը սուզանավերն են: Ընդ որում՝ Բրեյթուեյթը հայտարարել է, որ ամերիկյան ռազմածովային ուժերին պետք է վարձակալել սառցահատներ դաշնակիցներից, մինչդեռ Ռուսաստանն ունի տարածաշրջանում սառցահատների ամբողջ նավատորմ: