Ալիև. Այս պահին կոնկրետ աշխատանքներ են տարվում Նախիջևանի միջանցքը բացելու ուղղությամբ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիայի, Հայաստանի և Իրանի հետ միասին կկարողանա օգտվել նոր տրանսպորտային միջանցքից Նախիջեւանից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի-ն»:
Ավելի վաղ Ալիեւը հայտարարել էր, որ առաջարկել է Նախիջեւանն Ադրբեջանի արեւմտյան հատվածի հետ կապող միջանցք ստեղծել, նրա խոսքով` Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը «դրականորեն են արձագանքել գաղափարին»: Ըստ նրա` տրանսպորտային միջանցքի բացումը Նախիջեւանը դուրս կբերի շրջափակումից, միաժամանակ նոր տրանսպորտային զարկերակ կբացվի:
«Այս պահին կոնկրետ աշխատանքներ են տարվում Նախիջեւանի միջանցքը բացելու ուղղությամբ: Ես չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, բայց այս միջանցքի բացումն արտացոլված է նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության մեջ: Այդ պատճառով միջանցքն անպայման կբացվի, ինչը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում: Այս ճանապարհից օգտվելու են ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանը եւ Իրանը: Այս ճանապարհն առանձնահատուկ կարեւորություն կունենա բազմակողմ համագործակցության համար »,- ասել է Ալիեւը 2020 թվականի արդյունքներին նվիրված տեսահամաժողովի ժամանակ: