Եվրոպայի թոփ-5 լիգաներում անպարտելի թիմ չմնաց
Իտալական «Միլանը» Եվրոպայի թոփ-5 առաջնություններում (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) վերջին ակումբն էր, որը պարտություն չէր կրել ընթացիկ մրցաշրջանում:
Իտալիայի առաջնության 16-րդ տուրում առաջատար «Միլանը» տանը 1։3 հաշվով պարտվեց գործող չեմպիոն Թուրինի «Յուվենտուսին»՝ կրելով առաջին պարտությունը:
«Միլանի» անպարտելի շարքը հասել էր 27 հանդիպման: Նախորդ անգամ Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմն Իտալիայի առաջնությունում պարտվել էր 304 օր առաջ՝ «Ջեոնայի» դեմ նախորդ մրցաշրջանի խաղում (1:2), գրում է Opta-ն:
Չնայած այդ պարտությանը՝ «Միլանը» 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Ինտերի» նկատմամբ։ Լավագույն եռյակը եզրափակող «Ռոման» ունի 33 միավոր, իսկ մեկ հանդիպում պակաս անցկացրած «Յուվենտուսը» 30 միավորով չորրորդն է: