Մեծ Բրիտանիայի վարչապետը Կոնգրեսում կատարվածը «ամոթալի տեսարան» է անվանել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ԱՄՆ Կոնգրեսում կատարվածն անվանել է «ամոթալի տեսարան»։
«Ամոթալի տեսարան ԱՄՆ Կոնգրեսում։ ԱՄՆ–ը հանդես է գալիս որպես ամբողջ աշխարհում ժողովրդավարության ջատագով, և անչափ կարևոր է, որ այնտեղ տեղի ունենա իշխանության խաղաղ և կանոնակարգված փոխանցում»,– Twitter–ի իր միկրոբլոգում գրել է նա։