Facebook-ն ու YouTube-ը հեռացրել են «գողացված ընտրությունների» մասին Թրամփի տեսանյութը
Facebook-ն ու YouTube-ը արգելափակել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսանյութը, ասվում է սոցիալական հարթակների հաղորդագրություններում։
Այս որոշումը սոցհարթակները հիմնավորում են օգտագործման կանոնների խախտումով։
Ավելի վաղ Թրամփը անկարգությունների ֆոնին դիմել է Կապիտոլիումի մոտ գտնվող իր աջակիցներին եւ հայտարարել, որ ընտրությունները «գողացվել են» իրենից։ Նա նաեւ իր կողմնակիցներին կոչ է արել տուն գնալ։