«Մենք երբեք չենք հանձնվի»․ Թրամփը հայտարարել է, որ երբեք չի ընդունի նախագահական ընտրություններում իր պարտությունը
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երբեք չի ընդունի ընտրություններում իր պարտությունը, փոխանցույմ է ria.ru-ն։
«Մենք երբեք չենք հանձնվի»,- հայտարարել Է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տան մոտ հավաքված տասնյակ հազարավոր կողմնակիցների առջև:
Թրամփն ընտրություններում ենթադրյալ խախտումներն անվանել է «վրդովեցուցիչ»։
ԱՄՆ նախագահը փոխնախագահ Մայք Փենսին վերստին կոչ է արել միջամտել Կոնգրեսում ընտրիչների ձայների հաշվարկի գործընթացին:
«Եթե Մայք Փենսն ամեն ինչ ճիշտ անի, մենք կհաղթենք ընտրություններում»,-հայտարարել է Թրամփը:
Նշենք, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի տասնյակ հազարավոր կողմնակիցները նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցեր են անցկացնում։
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը՝ որպես Սենատի նախագահ, այսօր պետք է Կոնգրեսի երկու պալատների հետ հաստատի նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները։
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ նախագահական ընտրություններում հաղթել է դեմոկրատ Ջո Բայդենը, որը հավաքել է ընտրիչների 306 ձայն: Թրամփը չի ընդունում իր պարտությունը։