ԱՄՆ կոնգրեսական Իլհան Օմարը հայտարարել է, որ Թրամփի իմփիչմենթի փաստաթուղթ է նախապատրաստում
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Իլհան Օմարը հայտարարել է, որ կազմում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի փաստաթուղթը։
«Ես կազմում եմ իմփիչմենթի փաստաթուղթը։ Դոնալդ Թրամփի նկատմամբ Ներկայացուցիչների պալատի կողմից պետք է իմփիչմենթ հայտարարվի, եւ նա պետք է հեռացվի Միացյալ Նահանգների Սենատի կողմից։ Մենք չենք կարող նրան թույլ տալ մնալ այդ պաշտոնին, սա մեր Հանրապետության պահպանման հարցն է, եւ մենք պետք է հավատարիմ մնանք մեր երդմանը»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։