ԱՄՆ Կոնգրեսում մեկնարկել է նախագահական ընտրությունների արդյունքների պաշտոնական հաստատման հարցով նիստը
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը եւ Ներկայացուցիչների պալատն այսօր հավաքվել են Ընտրողների կոլեգիայի աշխատանքի արդյունքների ատեստավորման հարցը քննարկելու համար, արդյունքները վկայում են հանրապետական Դոնալդ Թրամփի նկատմամբ դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի մասին, հաղորդում է Reuters-ը:
Կոնգրեսական-հանրապետականների խումբն ավելի վաղ հայտարարել է, որ իրենք կվիճարկեն ընտրությունների Բայդենի հաղթանակը կամ էլ կփորձեն հետաձգել նրա հաղթանակի սերտիֆիկացիան:
Հանրապետական մյուս մասը կարծում է, որ այդ ջանքերը կարող են երկարաժամկետ հեռանկարում վնաս հասցնել պետությանը: Նրանք կոչ են արել սերտիֆիկացնել նախագահական ընտրությունները, որպեսզի ճանապարհ հարթեն հունվարի 20-ին Բայդենի երդմնակալության համար:
Ինքը՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, չի ճանաչում իր պարտությունը: