«Ռոմայի» տնօրենը ծանր վնասվածքներ է ստացել ավտովթարում
«Ռոմայի» նախկին դարպասապահ, ակումբի տնօրեն Մորգան Դե Սանկտիսը հունվարի 5-ի ուշ երեկոյան Հռոմում հոսպիտալացվել է ավտովթարում ստացած ծանր վնասվածքների հետեւանքով, հաղորդում է Sky Sport Italia-ն։
43-ամյա Դե Սանկտիսը հունվարի 6-ի առավոտյան ենթարկվել է փայծաղի հեռացման եւ ներքին արյունահոսության կանխման վիրահատության։ Նա ստացել է նաեւ կողոսկրերի եւ մեջքի վնասվածքներ։ Վիրահատությունը հաջող է անցել։
Դի Սանկտիսը հանդես է եկել նաեւ «Յուվենտուսում», «Ուդինեզեում», «Սեւիլիայում», «Գալաթասարայում», «Նապոլիում», Իտալիայի հավաքականում։