Ֆրանսիայում գողերը 350 հազար եվրո ընդհանուր արժողությամբ գինի են գողացել
Ֆրանսիայի արևելքում գտնվող Saone-et-Loire բաժանմունքում գողերը 350 000 եվրոյի գինու շիշ են գողացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական հեռուստատեսությանը:
Նշվում է, որ երեքշաբթի առավոտյան անհայտ անձինք ֆուրգոնով մոտեցել են Relais Château հաստատությանը: Նրանք ջարդել են նկուղի դուռը և հանել հարյուրավոր շշեր: Տարածքի տերը արթնացել է ահազանգից և կապվել ժանդարմերիայի հետ, որը անմիջապես պարեկ է ուղարկել:
Հետապնդելիս գողերը գինու շշեր են նետել իրավապահների ուղղությամբ, որից հետո նրանք թողել են մեքենան ու դիմել փախուստի: Ոստիկանությունը որոնում է նրանց: