«Ինտեր Մայամին» գլխավոր մարզիչի պաշտոնն առաջարկել է Ֆիլ Նեւիլին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ, այժմ կանանց Անգլիայի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնող Ֆիլ Նեւիլը կարող է դառնալ ամերիկյան «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչը, հաղորդում է Sky Sports-ը։ Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում հանդես եկող ակումբն արդեն բանակցել է 43-ամյա մասնագետի հետ։ Ակումբի համասեփականատերն է անգլիացի Դեւիդ Բեքհեմը։
Համաձայնության հասնելու դեպքում, դա կլինի Ֆիլ Նեւիլի առաջին փորձը տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչի դերում։ Նախկինում նա աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ իսպանական «Վալենսիայի» մարզչական շտաբում։
Նեւիլը կանանց Անգլիայի հավաքականը գլխավորում է 2018-ից եւ ամռանը կավարտվի նրա պայմանագիրը։