Ուկրաինան ռազմական կոչումները համապատասխանեցրել է ՆԱՏՕ-ի չափանիշներին
Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Թարանը հրաման է ստորագրել, համաձայն որի՝ երկրի զինված ուժերում ներդրվում է ՆԱՏՕ-ի ռազմական կոչման կոդերի ցուցակ՝ հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Այս որոշումները նպատակ ունեն փոխելու խորհրդային ոճի կարիերայի կառավարման համակարգը` համաձայնեցնեով առաջատար պետությունների բանակներում ընդունված կարգին: Փաստորեն, սա կադրային մարմինների գործողությունների ուղեցույց է՝ աշխատանքի նոր փիլիսոփայության անցնելու համար, ինչը նախատեսում է կարիերայի քարտեզի ստեղծում յուրաքանչյուր զինվորի, սերժանտի, սպայի ուսուցման, աճի և աջակցության համար», -Թարանի խոսքերը մեջբերում է նախարարության կայքէջը:
2020-ի հունիսին Ռադայի կողմից ընդունված օրենքի համաձայն՝ ուկրաինական բանակի շարքերը համապատասխանեցվում են ՆԱՏՕ-ի չափանիշներին: