Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 24 217 նոր դեպք
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 24 217 նոր դեպք: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, փոխանցում է ria.ru-ն:
Նշվում է, որ նոր դեպքերից 2672-ը (11,0%) հայտնաբերվել է առանց կլինիկական դրսեւորումների:
Երկրում պանդեմիայի ողջ ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 308 601 դեպք, աճի տեմպը կազմում է 0,7%: