Վնասված է դիմային նյարդը. պլաստիկ վիրահատությունից հետո երկրպագուները չեն ճանաչել Պրիլուչնիին
Կալինինգրադի գիշերային ակումբերից մեկում վիճաբանությունը Պավել Պրիլուչնիի համար անհետեւանք չի մնացել։ Դրանից անմիջապես հետո նա ծանր վնասվածքներով հայտնվել էր հիվանդանոցում։ 33-ամյա դերասանի դեմքը լրջորեն վնասվել էր։ Բժիշկները ստիպված են եղել վիրահատություն կատարել, ինչից հետո Պրիլուչնին եւս մեկ շաբաթ վերականգնվել է կլինիկայում։ Անկախ դրանից, դերասանը գրեթե անմիջապես վերադարձել է նկարահնման հրապարալ. նա պետք է աշխատեր «В клетке-2» սերիալի վրա։ Սակայն բժիշկները չեն կարողացել ամբողջությամբ վերադարձնել Պավելի առողջությունը. վիրահատությունից հետո դերասանի դեմքն այն տեսքը չունի, ինչ նախկինում։ Նոր լուսանկարում, որը հրապարակվել է Instagram-ում, երկրպագուները նրան դժվարությամբ են ճանաչել։
Պրիլուչնիի հետ լուսանկար է հրապարակել դերասանուհին Լյուբով Ակսենովան, որը նրա հետ նկարահանվել է «Мажор» սերիալում։ Նա Պավելին շնորհավորել է «Мажор» լիամետրաժ ֆիլմի թողարկման առիթով, որում վերջինս խաղացել է գլխավոր դերը։ Ակսենովայի հերոսուհին, սակայն, ժապավենում չի հայտնվել։ «Թողարկվել է Իգոր Սոկոլովսկու կյանքի մասին նոր պատմությունը։ Առանց Կատյայի»,- հայտնել է Լյուբովը։
Պրիլուչնին կարդում փորձել է ժպտալ, սակայն նկատելի է, որ դա նրան դժվարությամբ է հաջողվել։ Երկրպագուները նկատել են նաեւ թարմ սպին արտիստի շուրթին։ «Պրիլուչնին փոխվել է»,- գրում են նրանք։
Ավելի վաղ Պրիլուչնիի գործընկերները «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնել են, թե ինչ է տեղի ունեցել դերասանի հետ. վեճի ընթացքում դիմային նյարդը լրջորեն վնասվել է։ Վնասվածքից հետո Պավելը միմիկայի հետ խնդիրներ ունի, եւ դա նկատելի է Ակսեւնովայի հրապարակած լուսանկարում, ժպիտն ասիմետրիկ է ստացվել։ Դերասանի ծանոթների խոսքով՝ Պավելին երկար վերականգնողական շրջան է հարկավոր։