ԻՀՊԿ. ԱՄՆ-ն կարող է բախվել Սուլեյմանիի սպանության համար վրեժի իր տարածքում
ԱՄՆ-ն կարող է բախվել իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար վրժեի իր տարածքում: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ալ Քուդս հատուկ ստորաբաժանման հրամանատաիր, բրիգադայի գեներալ Էսմայելի Քաանին, հաղորդում է Tasnim-ը:
Մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված է եղել գեներալ Սուլեյմանիի հիշատակին, Քաանին զգուշացրել է, որ վրեժի գործընթացն արդեն սկսվել է:
«Դուք չեք կարող հանգստանալ նույնիսկ ձեր տանը, եւ հավական է, որ մենք վրեժխնդիր կլինենք ձեր տարածքում»,-ասել է նա:
«Նրանք չեն կարող սպանել մեր հերոսին եւ դրանից հետո հանգիստ ապրել»,-հավելել է իրանցի գեներալը: