ԵՄ-ն եզրակացություն է կատարել Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութի արդյունավետության եւ անվտանգության մասին
Եվրամիությունը եզրակացություն է կատարել Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետության եւ անվտանգության մասին: Այս մասին Twitter-ում հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«Լավ նորություն է մեր ջանքերով եվրոպացիներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մեծ քանակությամբ ապահովելը:
Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը եզրակացրել է, որ Moderna-ի պատվաստանյութն անվտանգ եւ արդյունավետ: Այժմ մենք աշխատում ենք ողջ ուժով, որպեսզի ապահովենք դրա հասանելիությունը ԵՄ-ում»,-գրել է նա: