ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ռաֆայել Ուորնոքը հաղթանակ է տարել Ջորջիայում Սենատի ընտրություններում
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ռաֆայել Ուորնոքը հաղթանակ է տարել Ջորջիայում Սենատի ընտրություններում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Edison Research-ի տվյալները:
Հանրապետական կուսակցությունից Ուորնոքի մրցակիցն է եղել Քելի Լոֆլերը:
Սենատում ընտրություններում մրցակիցների երկրորդ զույգի՝ դեմոկրատ Ջոն Օսոֆի եւ հանրապետական Դեւիդ Պերդյուի միջեւ պայքարը դեռ շարունակվում է:
Ըստ Edison Research-ի տվյալների՝ Ուորնոքն առաջ է անցել Լոֆլերից մեկ տոկոսային կետով՝ հավաքելով գրեթե 40 000 ձայն, այն դեպքում, երբ Օսոֆն առաջ է անցնում Պերդյուից գրեթե 3560 ձայնով: