Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը որոշել են բաժանվել
Ձեռնարկատեր, իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը ՝ ռեփեր Քանյե Ուեսթն, ամուսնալուծության եզրին են, հայտնում է PageSix-ը։
Պարբերականի աղբյուրները պնդում են, որ Քարդաշյանը վարձել է փաստաբան Լորու Վասերին, որը հայտնի է շոու-բիզնեսի աստղերի ամուսնալուծության գործերով։ «Նրանք թաքցնում են դա, բարց արել են»,- ընդգծել է պորտալի զրքուցակիցը։ Նրա խոսքով՝ զույգն առանձին է անցակցրել սւորբծննդյան տոները՝ «առանձին կյանքով ապրելու եւ հանգիստ հարթելու ամենը՝ բաժանվելու ու ամուսնալուծոելու համար»։
Երաժիշտի շրջապատից մեկ այլ աղբյուր պնդում է, որ Ուեսթը Քարդաշյանների ընտանիքն ու նրանց իրապատում-շոուն «անտանելի» է համարում։
Դեկտեմբերին աստղերի շրջապատից աղբյուրը հայտնել էր, որ զույգն առանձին կյանքով է ապրում։ «Քիմն իր աշխատանքն ու նախագծերն ունի, որոնք կարեւոր են իր համար, Քանյեն՝ իրենը»,- նշել էր նա՝ հավելելով, որ Քիմի ու Քանյեի կյանքերը հազվադեպ են հատվում։