Ռեփեր Dr. Dre-ն հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Ամերիկացի ռեփեր եւ պրոդյուսեր Dr. Dre-ն (իսկական անունը՝ Անդրե Ռոմել Յանգ) հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում գլխուղեղի անոթի արեւրիզմայի պատճառով, հայտնել է TMZ պարտալը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Դա տեղի է ունեցել երկուշաբթի օրը, 55-ամյա երաժիշտին անմիջապես հոսպիտալացրել են Լոս Անջելեսում գտնվող «Cedars-Sinai» հիվանդանոց։ Այժմ աղբյուրի տեղեկություններով՝ երաժիշտի վիճակը գնահատվում է կայուն։
Dr. Dre-ն համարվում է ամերիկյան ռեփի կարեւորագույն դերակատարներից մեկը։ Նա հայտնի է ոչ միայն սոլո ստեղծագործություններով, այլեւ որպես այլ ռոք կատարողների, այդ թվում Էմինեմի, Snoop Dogg-ի, 50 Cent-ի, 2Pac-ի՝ առավել հայտնի սկավառակների պրոդյուսեր։