56-ամյա վարորդը դուրս է եկել Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում. նա տեղափոխվել է «Արարատ» ԲԿ. shamshyan.com
Հունվարի 5-ին, ժամը 13:50-ի սահմաններում, Վեդի քաղաքի բնակիչ, 56-ամյա Արթուր Ա.-ն, իր վարած ՎԱԶ-21014 մակնիշի ՌԴ համարանիշներով ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին, Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արթուր Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Շահնազարյանի գլխավորությամբ: