Կուրտուան հանդիպում է հայտնի շոուի սկանդալային մասնակցի հետ
Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան սկսել է նոր սիրավեպ, հաղորդում է Marca-ն:
28-ամյա ֆուտբոլիստը հանդիպում է իսպանական «Գայթակղության կղզի» շոուի մասնակից Մայկա Ռիվերայի հետ: Մայկան հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ այդ շոուի ընթացքում առաջին փորձից դավաճանել էր իր ընկերոջը: Շոուի ընթացքում մասնակիցները անցնում են տարբեր փորձություններ՝ իրենց հարաբերությունները ստուգելու համար:
Հիշեցնենք, որ Տիբո Կուրտուան բաժանվել է իր առաջին կնոջից և ունի 2 զավակ: Այս մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում անցկացրել է 23 հանդիպում: