Մեսին հպարտ է, որ 750-րդ խաղն անցկացրեց «Բարսելոնայում»
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին կատալոնական ակումբի կազմում 750-րդ պաշտոնական հանդիպումն անցկացնելուց հետո կիսվել է տպավորություններով:
«Ինձ համար հպարտություն է այսքան խաղեր անցկացնել «Բարսելոնայի» կազմում: Այս ակումբն իմ սրտում է»»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայում» անցկացրած 750 խաղերում Մեսին դարձել է 644 գոլի ու 284 գոլային փոխանցման հեղինակ: Նա մոտենում է «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Չավիի ռեկորդներին։ Նա 1998-2015-ին «Բարսելոնայում» անցկացրել է 767 պաշտոնական հանդիպում, այդ թվում՝ 505 խաղ Իսպանիայի առաջնությունում։ Մեսին առաջին օտարերկրացին է, որը իսպանական Լա Լիգայում անցկացնում է 500 հանդիպում։