Մարմնամարզության օլիմպիական չեմպիոնը ժամանակավորապես որակազրկվել է
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան (FIG) ժամանակավորապես որակազրկել է ուկրաինացի Օլեգ Վերնյաևի ն: Այդ մասին հայտնում է NBC հեռուստաալիքը:
27-ամյա մարզիկի որակազրկման պատճառները չեն բացահայտվում: FIG-ի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել վարույթի ընթացքը: Վերնյաևը 2016-ի օլիմպիական չեմպիոն է, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի վեցակի չեմպիոն, Եվրոպական խաղերի եռակի հաղթող, Ունիվերսիադայի կրկնակի հաղթող: