Թրամփը պատրաստվում է հաղթել այն նահանգներում, որտեղ արդեն պարտություն է կրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է հաղթել ութ նահանգներում, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, պարտվել է:
Ավելի վաղ ընտրված նախագահ Ջո Բայդենը Թրամփին մեղադրել է կորոնավիրուսի դեմ պայքարելու փոխարեն ընտրությունների արդյունքների պատճառով «նվնվալու և բողոքելու» մեջ:
«Ո՛չ, ո՛չ. ես բողոքում եմ ութ նահանգներից և կարծում եմ, որ բոլորում էլ կհաղթեմ»,- Ջորջիա նահանգի աջակիցների առջև ելույթի ժամանակ ասել է ԱՄՆ ներկայիս առաջնորդը: