Իսրայելը թույլատրել է Moderna-ի COVID-19 դեմ պատվաստանյութի օգտագործումը
Իսրայելի առողջապահության նախարարությունը հաստատել է Moderna COVID-19 պատվաստանյութի օգտագործումը: Այս մասին նշված է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
«Սա երրորդ պետությունն է, որ հաստատում է Moderna-ի կորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործումը և առաջինը Հյուսիսային Ամերիկայից դուրս», – ասվում է այնտեղ:
Զեկույցի համաձայն՝ Իսրայելի առողջապահության նախարարությունը հաստատել է պատվաստանյութի 6 միլիոն դեղաչափերի մատակարարումը:
Ընկերությունը հույս է հայտնել, որ պատվաստանյութը մոտ ապագայում հաստատում կստանա այլ շուկաներում: