«Բարսելոնան» «Ուեսկայի» դեմ խաղին մեկնել է ավտոբուսով և խնայել 30 հազար եվրո
Կատալոնական «Բարսելոնան» «Ուեսկայի» դեմ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի արտագնա խաղին մեկնել է ավտոբուսով, հաղորդում է Onze TV-ն:
Դա կատալոնական ակումբին թույլ է տվել խնայել մոտ 30 հազար եվրո: Նշվում է, որ դա կարևոր էր՝ հաշվի առնելով ակումբի ֆինանսական վիճակը:
Բարսելոնան և Ուեսկայի միջև հեռավորությունը 229 կմ է: Այդ ուղևորության համար ակումբը գրեթե նույն ժամանակն էր ծախսելու ինքնաթիռով կամ ավտոբուսով:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթել էր հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգի գոլի շնորհիվ: