Պիրլոն 37-ամյա Կվալյարելային ցանկանում է տեսնել «Յուվենտուսում»
Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է «Սամպդորիայի» 37-ամյա հարձակվող Ֆաբիո Կվալյարելայի ծառայություններով: Իտալիայի չեմպիոնի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն իտալացի ֆուտբոլիստին ցանկանում է տեսնել իր թիմում, գրում է Gazzetta dello Sport-ը:
Իտալացի մասնագետը ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը և մտադիր է այդ հարցով դիմել ակումբի ղեկավարությանը:
Ֆաբիո Կվալյարելան 2010-2014-ը Պիրլոյի հետ խաղացել է «Յուվենտուսում» և դարձել Իտալիայի եռակի չեմպիոն: Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 14 խաղի և դարձել 7 գոլի հեղինակ: