«Անվանական գիտեմ՝ ով, որքան եւ երբ, ում է վճարել». Տատյանա Բրուխունովան՝ իրեն քննադատելու կազմակերպիչների մասին
Բուռն վեճ է սկսել սոցիալական ցանցում Տատյանա Բրուխունովայի լուսանկարներից մեկի մեկնաբանություններում։ Հետեւորդներից մեկը նկատել է, որ նախկինում նրան վատ բաներ էն գրում, իսկ հիմա նման մեկնաբանությունները նկատելիորեն քչացել են։
«Իսկ ով է հիշում՝ ինչպես էին նրա վրա ցեխ շպրտում՝ սարսափելի, տգեղ… Միայն ես էի հակադարձում, որ հաճելի աղջիկ է, այտերին փոսիկներ ունի։ Հիմա ցանցերում բացասականը նվազել է»,- նկատել է «paulina__lapina» անունով հանդես եկող օգտատերը։
Տատյանան ի պատասխան նշել է, որ ինչ-որ մեկը սկսել է ժլատություն անել եւ դադարել է վճարել սոցիալական ցանցում խիստ քննադատության համար։ Եվգենի Պետրոսյանի կինը վստահ է՝ ամեն բան դիտավորյալ կազմակերպված է եղել, եւ մարդիկ բացասական մեկնաբանություններ գրում էին գումարի դիմաց։ Սակայն նա, ով վճարել է այդ ամենի համար, հիմա արդեն ափսոսում է գումարը։ Ընդ որում, Բրուխունովան ենթադրել է, որ մարդկանց մի մասն իր վրա ցեպ է շպրտել ի սրտե, սակայն այդ մարդիկ պարզապես ադեկվատ չեն, քանի որ մարդիկ նրան դեմ առ դեմ միայն հաճելի բաներ են ասում։
«Պարզապես ինչ-որ մեկն ափսոսում է գումարն ինձ հալածելու համար։ Բացասականն 90 տոկոսով կեղծ էր ու վճարված։ Հանդիպելիս ես մարդկանցից միայն բարի խոսքեր եմ լսում, առողջության ու իմ շուրջ ստեղծված այդ դատարկ բաների արագ ավարտի մաղթանքներ։ Իսկ նրանք, ովքեր բացասական են, կա՛մ վճարված են, կա՛մ ոչ ադեկվատ, քանի որ ագրեսիա զգալ անծանոթ մարդու նկատմամբ նվազագույնը նորմալ չէ»,- հայտարարել է Բրուխունովան։
Սակայն որոշ հետեւորդներ չեն համաձայնել Բրուխունովայի հետ։ Նրանց կարծիքով՝ գումարի դիմաց կազմակերպված հալածանք չի եղել, մարդիկ պարզապես սովոր են սոցիալական ցանցերում սիլիկոններ օգտագործած եւ դիմահարդարված պարզամիտների տեսնել եւ ոչ թե բնական կանացի գեղեցկություն։ Այդ պատճառով Պետրոսյանի երիտասարդ կինը, որը չի հետեւում միտումներին, սպիտակ ագռավի է նմանվում։ Այդ պատճառով էլ նրա հասցեին կծու նկատողություններ են հնչում։
«Դուք կարծում եք, թե չի վճարել։ Իսկ ես անվանական գիտեմ, թե ով ում, որքան եւ երբ է վճարել»,- նշել է Տատյանան։