«Նա չի ուզում աշխատել». Բայդենը հայտարարել է, որ Թրամփը չի կատարում նախագահի աշխատանքը
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ծաղրել է գործող նախագահ Դոնալդ Թրամփին, որը, նրա խոսքերով, չի կատարում իր աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ես չգիտեմ, թե ինչու է նրան պետք այս աշխատանքը, նա չի ուզում աշխատել»,-ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Ջորջիայում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ:
Նա նաև հայտարարել է, որ Թրամփը «նվնվում ու բողոքում է» ընտրությունների արդյունքներից, փոխանակ պայքարի կորոնավիրուսի դեմ:
Դոնալդ Թրամփը չի ընդունում նախագահական ընտրություններում իր պարտությունը: Միևնույն ժամանակ, Բայդենի օգտին քվեարկել է 306 ընտրիչ, իսկ Թրամփի օգտին `232-ը: Արդյունքները պետք է հաստատվեն Կոնգրեսի կողմից հունվարի 6-ին: Ընտրված նախագահի երդմնակալության արարողությունը նշանակված է հունվարի 20-ին: