Մեսսին չի ընդգրկվել L’Equipe-ի՝ 2020-ի խորհրդանշական հավաքականում
Ֆրանսիական L’Equipe պարբերականը թվիթերյան իր էջում ներկայացրել է 2020-ի արդյունքներով կազմված՝ աշխարհի հավաքականը:
Թիմում տեղ չի գտել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին: Ընդ որում, թիմում «Բավարիայի» միանգամից 5 ներկայացուցիչ կա, որոնք անցած 12 ամսում միանգամից 5 տիտղոս էին նվաճել: Մյունխենցիների հետ ՉԼ եզրափակչում խաղացած ՊՍԺ-ից հավաքականում ընդգրկվել է ընդամենը մի ֆուտբոլիստ:
2020-ի հավաքականն այս տեսքն ունի․
Մանուել Նոյեր («Բավարիա»), Տրենտ Ալեքսանդր – Առնոլդ, Վիրջիլ վան Դեյք (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Ալֆոնսո Դեվիս, Յոզուա Կիմիխ (երկուսն էլ՝ «Բավարիա»), Տյագո Ալկանտարա («Բավարիա»/«Լիվերպուլ»), Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Նեյմար (ՊՍԺ), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»):