Ուրանը մինչև 20%-ը հարստացնելու Իրանի որոշումն ԱՄՆ-ն բնորոշել է որպես «միջուկային շանտաժ»
ԱՄՆ-ն ուրանի հարստացումը մինչև 20%-ի հասցնելու գործընթաց սկսելու Իրանի որոշումը համարում է միջուկային շանտաժ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչներից մեկը:
Ավելի վաղ Իրանը վավերացրել էր խորհրդարանի կողմից նախաձեռնված «Պատժամիջոցները հանելու ռազմավարական միջոց» օրենքը, որը նախատեսում է ուրանի արտադրություն 20% կամ ավելի հարստացման մակարդակով: Գործընթացը սկսվել է երկուշաբթի օրը:
«Իրանի կողմից Ֆորդուում ուրանի 20% հարստացումը միջուկային շանտաժի արշավն ակտիվացնելու հստակ փորձ է: Այս փորձերը կշարունակեն ձախողվել: ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը կշարունակեն ապավինել նրան, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կտեղեկացնեն փաստերի մասին» -ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Դիվանագետը վստահություն է հայտնել, որ ՄԱԳԱՏԷ-ն կհետևի Իրանի միջուկային գործունեությանը:
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերով, Թեհրանը օգտվել է նախորդ միջուկային ծրագրի զարգացումներից՝ ուրանի հարստացման գործընթացը սկսելու համար, ինչպես նաև ներգրավել է «շատ կարևոր աշխատակիցների, ովքեր ղեկավարում էին այս ծրագիրը»:
Իրանին հաջողվել է մինչև 20% հարստացնել ուրանը Ֆորդոյի միջուկային օբյեկտում