Իրանին հաջողվել է մինչև 20% հարստացնել ուրանը Ֆորդոյի միջուկային օբյեկտում
Իրանը Ֆորդոյի իր միջուկային օբյեկտում ուրանի հարստացումը հասցրել է 20%-ի: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Երեկոյան մոտ ժամը յոթին (երկուշաբթի) մենք հասել ենք 20% հարստացման»,-ասել է Քամալվանդին:
Ավելի վաղ Թեհրանը վավերացրել էր «Պատժամիջոցները հանելու ռազմավարական միջոց» օրենքը, որը նախաձեռնել էր խորհրդարանը: Փաստաթուղթը ենթադրում է ուրանի արտադրություն 20 տոկոս և ավելի բարձր հարստացում (նման հարստացումը համարվում է զենքի տեսակ):
Փաստաթուղթը նաև պարտավորեցնում է կառավարությանը հրաժարվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ միջուկային գործունեության երկարաձգման վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունից, եթե դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կողմերը չկատարեն գործարքը: Իրանցի պատգամավորները պնդում են, որ հարկավոր է նորմալացնել բանկային գործառնությունները և նավթ արտահանել Եվրոպա. դրան խոչընդոտում են ԱՄՆ պատժամիջոցները: