Առեղծվածային հանգամանքներում մահացել է գեղեցկության թագուհին
Իր տանը մահացած են գտել մոդել Խիմենա Իտուին, որը պետք է մասնակցեր «Միսս Մեքսիկա» գեղեցկության մրցույթին, հայտնում է The Sun-ը։
21-ամյա Խիմենայի մահվան հստակ պատճառները առեղծված են մնում։ Ոստկկանությունը ենթադրում է, որ նա կարող էր վերջ տալ իր կյանքին մրցույթից ընդամենը մի քանի շաբաթ առաջ։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչը հայտարարել է, որ նախնական տվյալները վկայում են ինքնասպանության մասին, սակայն մահվան իրական պատճառները պարզելու համար հետաքննություն կանցկացնի։ Քրեագետներն արդեն իսկ աշխատում են այդ ուղղությամբ։
Ըստ վարկածներից մեկի՝ մոդել մահվան պատճառ են դարձել թմրամիջոցները, հայտնում է Infobae-ը։ Չի բացառվում նաեւ վարկածը, որ նրան կարող էին սպանել։
Խիմենա Իտուն 2019թ.-ին ստացել է «Միսս Ագուասկալենտես» տիտղոսը եւ «Միսս Մեքսիկա 2021» մրցույթի թեկնածուներից մեկն էր, որը պետք է կայանար մարտի 13-ին։
Բացի գեղեցկության մրցույթներին մասնակցությունից՝ Խիմենան աշխատում էր որպես բուժքույր եւ սովորում էր մեքսիկական Ագուասկալենտես քաղաքում՝ մասնագիտությանը տիրապետելու համար։