Կորոնավիրուսով շտապ հոսպիտալացվել է Օլեգ Բասիլաշվիլին
Օլեգ Բասիլաշվիլին վարակվել է կորոնավիրուսով եւ գտնվում է հիվանդանոցում։ Այս մասին «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին հայտնել է Սանկտ Պետերբուրգի դրամատիկական թատրոնի աղբյուրը, ուր ԽՍՀՄ ժողովրդական արտիստն աշխատում է գրեթե 60 տարի։
Հայտնի դերասանի հիվանդության մասին տեղեկությունը շատերին զարմանալի է թվում, քանի որ Օլեգ Բասիլաշվիլին մի քանի ամիս շարունակ առհասարակ դուրս չի եկել տնից՝ վախենալով վարակվել։ Արտիստը թոքերի քրոնիկական հիվանդություն ունի։ Դժվար է ասել, թե ումից կարող էր վարակվել մարդը, որի երկար ժամանակ չի լքել տունը։ Ամենայն հավանականությամբ, վարակը տուն է բերել անդամներից մեկը։ Վարակվել են նաեւ Բասիլաշվիլիի կինն ու դուստրը։
«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի տեղեկություններով՝ Բասիլաշվիլին ու նրա կինը գտնվում են Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում։ Թատրոնի ծրագրում մինչեւ հունվարի վերջ նրա մասնակցությամբ ներկայացումներ չկան։