«Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը գնել է մասնավոր ինքնաթիռ
Ֆորմուլա-1-ի «Ռեդ Բուլ» թիմի 23-ամյա հոլանդացի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը ստացել է մասնավոր ինքնաթիռը, որը գնել էր 2020թ․ նոյեմբերին։
«Մաքս Ֆեսրտապենի թարմ ներկած ինքնաթիռի առաջին լուսանկարը։ Falcon 900EX»,- Թվիթերում գրել է լրագրող Մենո Սուորտը։
Ինքնաթիռը նախկինում պատկանել է Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic ընկերությանը։
Falcon 900EX-ը մինչեւ 18 ուղեւորի համար է, առանց վերալցավորման թռչում է 8 հազար կմ։ Ինքնաթիռի գինը 6-8 միլիոն եվրո է, տարեկան տեխնիկական սպասարկումը՝ 1-2 միլիոն եվրո։