«Փորձեք ինձ ապացուցել, որ ներկայիս կառավարությունը կանխամտածված դավաճանությունների շարք չի իրականացնում...»․ Միքայել Ոսկանյան
Երաժիշտ Միքայել Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով երեւանյան խանութներում առկա ադրբեջանական ապրանքին։
«Որևէ մեկը ինձ կարող է՞ բացատրել, թե ինչպես է ադրբեջանական կոկա-կոլան հասել Երևանի խանութ։ Ինչպես է անցել մաքսատունը, ով է՞ թույլ տվել ներկրումը։
Դե հիմա փորձեք ինձ ապացուցել, որ երեք շաբաթ առաջ` նորանշանակ նախարարի խոսքերը արդեն իսկ կանխորոշված ծրագրերի մասին չէին։ Եվ, ներկայիս կառավարությունը կանխամտածված դավաճանությունների շարք չէ իրականացնում...», - գրել է նա, ապա հավելել է «#ազգադավ_կառավարություն #ՀԵՌԱՑԵՔ» հեշթեգը։