Լոնդոնի դատարանը մերժել է ԱՄՆ-ին՝ Ասանժի արտահանձնման հարցում
Լոնդոնի դատարանը մերժել է ԱՄՆ իշխանություններին Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման հարցում՝ հաղորդում է Associated Press-ը:
Դատավոր Վանեսա Բարայսերը հայտարարել է, որ Ասանժը կարող է ինքնասպանություն գործել, եթե ուղարկվի ԱՄՆ:
ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ բողոքարկելու է որոշումը:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը Ասանժի դեմ 18 քրեական գործ է հարուցել: Ընդհանուր առմամբ, ավստրալացուն սպառնում է 175 տարվա ազատազրկում:
Այժմ Ասանժը գտնվում է բրիտանական բանտում: Դրանից առաջ նա 7 տարի թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: